Եթե պատմությունը եւ միջազգային իրավունքը կեղծելու համար պարգեւ շնորհեին, ապա Ադրբեջանի նախագահն իրեն հավասար մրցակից չէր ունենա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տարածքային հավակնությունների մասին խոսքերը։

«Այն փաստը, որ Ադրբեջան պետությունը, ինչպես նաեւ Ադրբեջան անվանումը քարտեզի վրա առաջին անգամ հայտնվեցին 1918 թվականին, չի արդարացնում տարածաշրջանի պատմության ողբերգական չիմացությունը եւ ծիծաղելի հավակնությունները»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։