Հայաստանը բարելավել է իր դիրքերը  Գլոբալ մրցունակության գործակցում՝ 82-րդ տեղից բարձրանալով 79-րդ՝ 4.1 միավորով: Այս մասին ասվում է «Գլոբալ մրցունակություն 2016-2017» հաշվետվությունում, որը հրապարակել է Համաշխարհային տնտեսական ֆորումը :

Տարածաշրջանի մյուս երկրների շարքում Վրաստանը 59-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 37-րդ, Իրանը՝ 76-րդ, Թուրքիան՝ 5-րդ, Ռուսաստանը՝ 43-րդ:

Առաջին հորիզոնականում է Շվեյցարիան, այնուհետեւ Սինգապուրը, ԱՄՆ-ը: Վարկանիշը փակում են Եմենն ու Մավրիտանիան: Վարկանիշը գնահատել է 138 երկրների մրցունակությունը: