Skoda Yeti 2-րդ սերնդի քրոսովերը, որի շնորհանդեսը կկայանա 2017-ի կեսին, նման կլինի չեխական Kodiaq նոր 7-տեղանոց ամենագնացին։ Այս մասին հայտնում է Autocar –ը՝ վկայակոչելով Skoda–ի գլխավոր դիզայներ Յոզեֆ Կաբանին։

«Ես կասեի, որ ապա սերնդի Yeti–ն  կլինի «ավագ եղբայրը», բայց ոչ թե պատճեն»,– ասել է Կաբանը։

Ենթադրվում է, որ Yeti–ն կունենա Kodiaq–ի օպտիկան, ֆալշռադիատորի ճաղավանդակը, թափքի դիմային եւ հետեւի մասերից տարրեր։ Մոդելը կպահպանի նաեւ պրոֆիլը։

Skoda Yeti քրոսովերը կկառուցվի MQB մոդուլային պլատֆորմի վրա, որն օգտագործել են Volkswagen Tiguan եւ Seat Ateca ամենագնացների ստեղծման համար։