Վանաձորի ավագանիում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապեռտի թեկնածու Քրիստ Մարուքյանը վստահ է, որ ԲՀԿ-ի եւ «Հայկական վերածնունդի» հետ կկարողանան միասնական լնիելու իրենց քաղաքապետի թեկնածուին ընտրելԼ:

«Իմ դեմքի ժպիտը ցույց է տալիս քաղաքական ուժերի համագործակցության առումով իմ վստահությունն ու ինքնավստահությունը այդ կուսակցությունների հայտարարած պարտավորվածությանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քրիստ Մարուքյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, մաւորքյանն ասաց. «Որպես ընդդիմություն նրանք կփորձեն վերահսկել ավագանու աշխատանքը: Իրենք պետք է ասեն, թե որքանով են պատրաստ աշխատել որպես ընդդիմություն»:

Նշենք, որ այս պահին ընթանում է Վանաձորի ավագանու նիստը, որի ընթացքում պետք է քաղաքապետ։ ընտրվի: Թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից Մամիկոն Ասլանյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Քրիստ Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները որոշել են հանդես գալ համատեղ եւ պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Բանն այն է, որ այդ երեք ուժերը միասին ստացել էն Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։ Այսինքն եթե ոչ իշխանական այս երեք ուժերը որոշեն միասնական լինելու քվեարկել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի օգտին, Վանաձորը կունենա ոչ իշխանական քաղաքապետ։

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել եւ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: