Հոկտեմբերի 12-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասի 21 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նախկինում դատված 44-ամյա Աննա Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2014 թ. հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: