Գյումրիում, այսօր՝ հոկտեմբերի 13-ի լուսադեմին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողը կտրած ծակած վնասվածքներով։  Նախնական տեղեկություններով՝ նա դանակահարվել է Շիրակացու փողոցի եւ Մարմարաշենի խճուղու խաչմերուկում անծանոթների հետ վիճաբանության ժամանակ։

Ոստիկանությունից  NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվում դանակահարության մեջ կասկածվողներին հայտանբերելու ուղղությամբ։