Ռուսաստանում, Հյուսիսային Օսիայի տարածքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ.  Այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից առնվազն 5-ը մահացել են, այդ թվում՝ վարորդը, 20-ից ավելի մարդ տեղափոխվել է Վլադիկավկազ քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավված է 100 մարդ եւ 27 միավոր տեխնիկա:

Դեսպանատան կողմից աշխատաքններ են տարվում տեղի Արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ղեկավարության, ինչպես նաեւ համայնքային կազմակերպության հետ, տուժածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար: