Tesla Motors ընկերությունն իր ամենամատչելի մոդելի՝ Model 3–ի համար նոր նախնական դիմումները կսկսի գրանցել 2018–ի կեսից ոչ շուտ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեքենաների ամբողջ խմբաքանակը, որն ամերիկյան ընկերությունը կարտադրի մոդելի թողարկման առաջին տարում, արդեն վաճառվել է։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը, փոխանցում է Motor–ը։

Model 3–ի սերիական արտադրությունը, որի թոփային տարբերակը դեռ չի ներկայացվել, սկսվելու է 2017–ի կեսին։

2016-ի մայիսի կեսին Tesla–ն առնվազն 373 հազար դիմում էր ստացել իր ամենամատչելի մոդելի վաճառքի համար։ Մասկը հայտարարել էր, պատվերների մեծ քանակի կապակցությամբ ընկերությունը կջանա արտադրության ծավալները մեծացնել այնքան արագ, որքանով որ դա հնարավոր է։

Tesla Model 3–ը ներկայացրել էին ապրիլին։ Էլեկտրամեքենան կառուցված է նոր պլատֆորմի վրա, որն արդյունքում պետք է ընկնի նաեւ հաջորդ մոդելի՝ Roadster–ի հիմքում։ Դեռեւս Model 3–ի  մասին հայտնի է միայն այն, որ բազային մեքենան կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 6 վայրկյանում, իսկ թոփային տարբերակը՝ 4 վայրկյանում։

Ամենամատչելի մեքենայի գինը սկսվելու է 35 հազար դոլարից։