«Գրանդ Քենդիի» նախագահ Կարեն Վարդանյանը նախաձեռնել է հերթական բարեգործությունը՝ 90 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն են ստացել  ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորականների անչափահաս երեխաները:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ առանց տան հիմնական կերակրողի մնացած 11 ընտանիքների 18 երեխաներից  յուրաքանչյուրին 5 միլիոն դրամ է նվիրաբերվել: