Մերձավոր Արեւելքին ժամանակակից «Մարշալի պլան» է պետք վերականգնվելու եւ աճի համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավեճ–ակումբի ամենամյա լիագումար նստաշրջանի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ես բազմիցս ասել եմ, որ այդ չարիքը (ահաբեկչություն) հաղթել կարելի է միայն աշխարհի բոլոր երկրների ջանքերը միավորելով։ Ռուսաստանն առաջարկել է եւ մինչեւ հիմա առաջարկում է դա բոլոր գործընկերներին։ Ավերածությունների մեծ մասշտաբն այսօր պահանջում է երկարաժամկետ եւ համալիր ծրագիր, եթե ուզում եք, «Մարշալի պլանի» նման մի բան պատերազմներից քայքայված այդ տարածաշրջանը վերածնելու համար»,– ասել է Պուտինը։