Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զայիֆետ Ասքերովը Ռուսաստանի դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Մասլովի հետ հանդիպման ժամանակ էքստազի մեջ ընկած Կրեմլից պահանջել է «ասել հայկական օկուպացիայի դադարեցման վերաբերյալ վերջին խոսքը»։

Ինչպես նշվում է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, ընդգծելով, որ երկիրն ավելացրել է պաշտպանական ծախսերը եւ շարունակելու է ավելացնել նաեւ 2011 թվականին, Ասքերովը նման քաղաքականության պատճառ է համարել «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան»։

Սրան ի պատասխան՝ Մասլովն ասել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է։