«Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վահե Փայտյանը մեղադրվում է ՀՀ աշխատանքային օրեսգրքով սահմանված աշխատանքի պաշտպանությանը վերաբերվող պահանջները չապահովելու մեջ, ինչի հետեւանքով աշխատակից է մահացել:

Ըստ մեղադրական եզրակացության` Փայտյանը հրահանգավորումներ չի անցկացրել աշխատակիցներ` վարորդ Հովհաննես Խաչատրյանի և բանվոր Նորայր Նուրիջանյանի հետ: Դրա հետեւանքով աղբատար ավտոմեքենայի հետ աղբաթափման աշխատանքներն իրականացնելիս խախտվել են անվտանգության կանոնները. ավտոմեքենայի հիդրավլիկ համակարգի միացված լինելու պայմաններում բանվոր Նորայր Նուրիջանյանը մտել է փաթեթավորման բունկերի մեջ, որի ժամանակ էլ պատահաբար միացել է փաթեթավորման գլանը և Ն.Նուրիջանյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բաց վնասվածք, ինչի հետևանքով նա մահացել է:

Վահե Փայտյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է մայրաքաղաքի դատարաններից մեկում: