Հարավկորեական Kia ավտոարտադրողը գաղտնազերծել է իր բյուջետային բեսթսելլերի արտաքինը։ Հինգդռնանի հեթչբեքից հետո ընկերությունը ներկայացրել է նաեւ K2 մոդելի նոր սերնդի սեդանի պաշտոնական լուսանկարները , որն առավել հայտնի է որպես Rio, հայտնում է «Ավտովեստին»։

Ավտոմեքենան ունի ավելի դինամիկ ու ժամանակակից տեսք, առջեւի օպտիկայի նոր ձեւ, բամպերների ավելի զարգացած կառուցվածք ու Sportage ոճի լուսարձակներով հետեւամաս։