2017-ին առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 85 մլրդ 772 մլն դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուգազյանը ԱԺ հանձնաժողովներում 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ։

Նրա խոսքով ոլորտում նախատեսված ծախսերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են 3 տոկոսով։ «Հանրային առողջապահական ծառայությունների» գծով նախատեսված է հատկացնել 5142․7 մլն դրամ ՝ նախորդ տարվա 5605․5 մլն դրամի համեմատ։ Կրճատման 75․6 տոկոսը պայմանավորված է «Բնակչության սանիտարական- համաճարակաբանական անվտանգության ու հանրային առողջապահության ծառայություններ» ծրագրի գծով ծախսերի նվազումով»,- նշել է Ջանջուգազյանը։

Ըստ չինովնիկի, հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակում նախատեսված է 17 ծրագրերի իրականացում, այդ թվում «Բժշկական օգնության ծառայություններ այն քաղաքացիներին, որոնք ներառված են սոցիալապես անապահով ու հատուիկ խմբերում», որին հատկացվելու է 6188․9 մլն դրամ։ «Անհապաղ բուժօգնության ծառայություններ» ծրագրին հատկացվելու է 1848․6 մլն դրամ, «Բուժօգնության ծառայություններ զինծառայողներին, նաեւ Փրկարարական ծառայությունների աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին» ծրագրին՝ 2195․3 մլն դրամ»,- հավելել է Ատոմ Ջանջուգազյանը։