Ճապոնական Toyota Motor ընկերությունը ծրագրում է մինչեւ 2020 թվականն էկոլոգիապես մաքուր էլեկտրական մեքենաների զանգվածային արտադրություն սկսել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Դրա համար 2017 թվականին ընկերությունն էլեկտրական մեքենաների արտադրության ծրագրման խումբ կստեղծի: Մեքենաները պետք է մարտկոցի մեկ լիցքավորմամբ մինչեւ 300 կմ տարածություն անցնեն: Դրանք կստեղծվեն Prius եւ Corolla մոդելների հարթակի վրա:

Էլեկտրական Toyota զանգվածային արտադրությունը նվիրված է Տոկիոյում անցկացվելիք 2020 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած կլինի Ճապոնիայի ուղղությամբ: Ընկերության ծրագրերը թելադրված են էլեկտրական մեքենաների պահանջարկի հետեւանքով աճող մրցակցությամբ: