ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 7-ին, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հերթական միջադեպ է գրանցվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի միջեւ:

Նա խոսել է Հյուսիս-Հարավի Աշտարակ-Արտաշատ հատվածի մասին, որտեղ տեղ-տեղ ճանապարհը փակ է և 1-2 զոհեր են եղել ճանապարհին բախվելու պատճառով: Նա Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանից պահանջեց գտնել Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ արդեն կառուցված հատվածների ճաքճքելու ու քանդդվելու պատասխանատուներին. «Ճաքած կտորներն առանձնացվել են բետոնե արգելափակոցներով, որոնց մեքենաներ են բախվել ու զոհեր են եղել: Ո՞վ է պատասխանատու դրա համար»::

Ի պատասխան, Վարդան Այվազյանը բարձր ձայնով միջամտեց՝ կոչ անելով հարցը տալ, ոչ թե ճանապարհային կանոններ քնարկել եւ հարց տալ միայն բյուջեի հետ կապված:

«Ինձ մի ընդհատեք», - ասաց Մանուկյանը:

«Որովհետև բյուջեին չի վերաբերում: Ոնց որ կռիվ ման գաս նստած տեղդ… Այ քեզ բան: Բյուջեից հարց ունես՝ տուր», - նշեց Վարդան Այվազյանը:

Արամ Մանուկյանն էլ արձագանքեց, թե. «Ես կորոշեմ՝ ինչից հարց տամ: Եւ ինձ մի խանգարեք»:

«Լսի… դու չես որոշողը ես խանգարեմ թե չխանգարեմ: Ստե քեզի համար խանգարող չեմ նստած, հանձնաժողովի ղեկավար ա: Հելնում են շալակս արդեն: Բյուջեի վերաբեյալ հարցդ տուր»,- իրեն հատուկ ոճով ասաց Վարդան Այվազյանը: