Jaguar ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացրել է Jaguar I- Pace կոնցեպտը, որը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսին կլինի առաջին ամբողջովին նոր էլեկտրական ավտոմեքենան, հայտնում է Gazeta–ն։

Լիաքարշ մեքենան կառուցվել է Jaguar Land Rover EV քրոսովերի բազայի վրա։ Որպես ուժային ագրեգատ՝ օգտագործվում են 2 էլեկտրական շարժիչ՝ 400 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։ Մեքենան տեղից 10 կմ/ժ արագություն է զարգացնում 4 վայրկյանում։

Մեկ լիցքով մեքենան կարող է անցնել 500 կմ։ Մեկ լիցքի համար էլեկտրամեքենան ծախսում է 2 ժամ։

I-Pace կոնցեպտն առաջին անգամ կներկայացվի նոյեմբերի 16-ին։