Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն օրերս հեռացավ Երեւանի «Բանանցից»: Օրեր անց նա իր facebook-ի էջում նկար տեղադրեց Նորվեգիայից, ինչը մտածելու տեղիք տվեց, որ ֆուտբոլիստը նոր ակումբ է փնտրում Սկանդինավիայում, հատկապես, որ Բադոյանն արդեն մեկ անգամ փորձաշրջան անցել էր այնտեղ: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստն ասաց, որ մոտ ժամանակներս միայն պարզ կլինի նրա ապագան:

«Բանանցից հեռացա, քանի որ նոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ինձ չէր տեսնում թիմի կազմում: Ոչ մի խնդիր չի եղել: Չեմ ցանկանա ասել, թե որտեղ եմ այժմ մարզվում, երբ արդեն պարզ լինի, կհայտնեմ»,-ասաց ֆուտբոլիստը ու շտապեց թիմի մարզմանը: