2015–ին Հայաստանի տնտեսության մեջ ԵՏՄ ներդրումները կազմել են 3 մլրդ դոլար։  Այս մասին նոյեմբերի 19-ին՝ Երեւանում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում, ասել է ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սաադաթ Ասսանսեիթովան։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով՝ Հայաստանում նկատվում է ներդրումների իրական հոսք։ «Սկսած 2011–ից մինչեւ 2015 թվականը՝ ԵՏՄ երկրներից Հայաստանի տնտեսության  մեջ ներդրումները գրեթե 7 անգամ աճել են։ Ընդհանուր առմամբ, 2015–ին ԵՏՄ ներդրումները կազմել են 3 մլրդ դոլար։ Գերակա ոլորտներն են սննդամթերքի, ալկոհոլի, թեթեւ, տեքստիլ արդյունաբերությունը, ենթակառուցվածքները»,– ասել է Սաադաթ Ասսանսեիթովան։