Կառավարությունից անկախ պետական մարմինների ղեկավարները կուսակցական չպետք է լինեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ելույթ ունենալով «Քաղաքական կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նոր խմբագրմամբ օրինագծի քննարկմանը:

Մարուքյանը նշեց, թե օրինագծում նշված է, որ որեւէ կուսակցության չպետք է անդամակցեն Վերահսկիչ (ապագա Վերահսկիչ-վերստուգիչ) պալատի եւ Կենտրոնական բանկի Խորհրդի ներկայացուցիչները: «Այդուհանդերձ, այստեղ պետք է հավելել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի եւ նման այլ կառույցների ղեկավարների պաշտոնները, քանի որ դրանք կառավարությունից անկախ են գործում»,- նշեց Մարուքյանը:
Ի պատասխան արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն հայտարարեց, որ այդ կապակցությամբ առաջարկները կարող են քննարկել: