Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է արեւային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը: Այն լինելու է 42.645 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի: Որոշումն ընդունվել է սույն թվականի նոյեմբերի 16-ին:

Այսպիսով արեւային էներգետիկան, ստանալով սակագին, մտավ կոմերցիոն տարածք եւ հնարավորություն ստացավ զարգանալու համար:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանը նշել էր, որ Փոքր հզորությամբ ինքնավար արեւային կայանների տեղադրման համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները. կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։

Դրա համար ոչ միայն չի պահանջվում որեւէ լիցենզիա, այլեւ ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։

Ցանցին միանալու համար անհրաժեշտ կլինի սպառողի կողմից ներկայացված դիմումը։ Դրա հիման վրա կնքվում է միացման պայմանագիրը, որի համաձայն ցանցերն իրականացնում է նոր սպառողի միացումը։ Դրանից հետո տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման եւ սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարարման եւ օգտագործման կանոններով։