Վերջին շրջանում Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ ինչ-որ անձինք՝ հանդես գալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից, ներկայացնելով վճարահաշվարկային կեղծ փաստաթղթեր, տարբեր խանութներից փորձում են ձեռք բերել, կամ ձեռք են բերում տարատեսակ ապրանքներ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Ընկերության բոլոր գնումները բացառապես իրականացվում են ապրանք վաճառող կամ մատակարարող կազմակերպությունների  հետ կնքվող պայմանագրերի հիման վրա:

Միաժամանակ  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հորդորում է ապրանք վաճառող կամ մատակարարող կազմակերպություններին վերը նշված դեպքերի գրանցման պարագայում չձեռնարկել որեւէ քայլ ապրանք վաճառելու կամ փոխանցելու ուղղությամբ եւ դիմել իրավապահ մարմիններին: