Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր` հոկտեմբերի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին, որտեղ շնորհավորել է նրան «Հանրապետության օրվա» առթիվ, հաղորդում է ադրբեջանական «ԱզերԹԱՋ» գործակալությունը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անձամբ իմ եւ Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ հանձինս Ձեզ, ողջ թուրք ժողովրդին` բարեկամ եւ եղբայր Թուրքիայի ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ»:

Ադրբեջանա-թուրքական բարեկամությունն ու եղբայրությունը իրենց մարմնավորումն են գտել մեր հարաբերություններում: Մեր ժողովուրդների միասնական կամքով այդ հարաբերությունները բարձրացել են անխախտ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության մակարդակի»:

Իլհամ Ալիեւը Գյուլին մաղթել է քաջ առողջություն եւ հաջողություններ գործերում, իսկ թուրք ժողովրդին` խաղաղություն եւ բարեկեցություն:

Ադրբեջանի նախագահը շնորհավորել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: