2016-ի 10 ամիսներին Ադրբեջանի արտաքին առեւտրի ծավալը կազմել է 17 մլրդ 806 մլն 400 հազար դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 17․8 տոկոսով։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները, հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում արտահանումը նվազել է 482 մլն 900 հազար դոլարով կամ 6․4 տոկոսով, կազմելով 6 մլրդ 958 մլն դոլար։ Նշված ժամանակահատվածում ներմուծումը կրճատվել է 23․8 տոկոսով, կամ 3 մլրդ 390 մլն դոլարով ու կազմել 10 մլրդ 848 մլն 400 հազար դոլար։