Հայաստանի կուսակցությունները չպետք է բաց թողնեն երկուսից ավելի խորհրդարանական կամ 3 խոշոր քաղաքներում (Երեւան, Գյումրի, Վանաձոր) ավագանու ընտրություններ: Այս մասին նշված է դեկտեմբերի 14-ին երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայացված  «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր խմբագրմամբ օրինագծում:

Այդ դեպքում կուսակցության գործունեությունը չի դադարեցվում, սակայն կասեցվում է մեկ տարով (արգելքը տարածվում է միայն ապօրինի գործունեության կամ այլատյացության կամ ագրեսիայի քարոզման դեպքում): Ուստի կուսակցությունը կարող է աշխատանքը վերականգնել, եթե մասնակցի հաջորդ ընտրական փուլին: Եթե ոչ՝ նրա գործունեությունը կկասեցվի եւս մեկ տարով:
Ինչ վերաբերում է կուսակցության ինքնալուծարմանը, ապա այժմ դրա համար նախատեսված է եզրափակիչ համագումար: Նոր խմբագրման մեջ նշված է Գործադիր կոմիտեի որոշմամբ բավարարվելու անհնարինության մասին: Եթե չի հաջողվում նաեւ Գործկոմը հավաքել, ընդունվում է կուսակցության 100 հիմնադիրներից ցանկացածի դիմումը: Եթե առաջիկա 3 ամիսներին համահիմնադիրները այդ դիմումը չեն բողոքարկում, կուսակցությունը լուծարված է համարվում: