Trump Organization–ը հրաժարվել է Բաքվում հյուրանոց բացելու արտոնագրված համաձայնագրից։ Այս մասին CNN–ին հայտնել է ԱՄՆ նորընտիր նախագահի ներկայացուցիչը։

Ալան Գարթենի խոսքով՝ Trump Organization–ը կասեցրել է Բաքվում հյուրանոցի եւ Ռիո դե Ժանեյրոյում հյուրանոցային նախագիծն ու գրասենյակային համալիրի մասին գործարքները։ Ընդ որում, փաստաբանն այդ որոշումը որակել է որպես «տան մաքրություն»։

Նշենք, որ Կաշառակերության եւ կազմակերպված հանցագործության հետաքննության նախագծի համաձայն՝ (Organised Crime and Corruption Reporting Project) լյուքս դասի 33-հարկանի հյուրանոցի կառուցման մասին պլանները Թրամփն ու գործընկերները ներկայացրել էին 2014-ին։ Այն պետք է պատկաներ Թրամփին, իսկ Garant Group կոչվող կառույցը պետք է ղեկավարեր Անար Մամեդովը, որը Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին է։ Հյուրանոցը պետք է կրեր Թրամփի անունը։