ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը հերթական անգամ հայտարարություն է տարածել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ։

Հիշեցնելով, որ նոյեմբերի 3-ին նա արդեն մտահոգություն հայտնել էր ակտիվիստ Ղիյաս Իբրահիմովին 10 տարով կալանավորելու կապակցությամբ, Բայերը նշել է, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի իշխանությունները դատապարտել են մեկ այլ ակտիվիստի՝ Մայրամ Մամեդովին։

«Մենք շատ մտահոգված ենք NIDA շարժման այս ակտիվիստի դատավճռի, ոստիկանությունում նրան խոշտանգելու մասին լուրերի կապակցությամբ։ Իշխանություններին կոչ ենք անում ազատել Իբրահիմովին եւ Մամեդովին, ինչպես նաեւ իրենց հիմնարար իրավունքների իրացման համար դատապարտվածներին։ Մենք նաեւ կոչ ենք անում հանել Խադիջա Իսմայլովայի՝ երկրից դուրս գալու արգելքը»,– նշել է դեսպանը։