Թուրքիայի Քայսերի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 13 զինծառայող է սպանվել, 48 մարդ էլ վնասվածքներ է ստացել, հայտնում է Hurriyet–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կանգառում, համալսարանի մոտ։ Հայտնում են, որ պայթել էր զինծառայողներ փոխադրող ավտոբուսը։ Dogan գործակալության տվյալներով ավտոբուսի կողքով պայթուցիկով ավտոմեքենա էր անցել։