Սիրիական Հալեպ քաղաք ավտոբուսներ են ժամանել՝ այստեղ մնացած ահաբեկիչներին եւ նրանց  ընտանիքներին դուրս բերելու համար: Այս մասին հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Հանձնված զինյալների տարհանումն իրականացվելու է Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի միջազգային կոմիտեի հովանու ներքո:

Նրանց դուրս են բերելու Արեւելյան Հալեպի Ալ-Անսարի, Ազ-Զիբդիա, Սալահ Էդ-Դին, Ալ-Մաշհադ թաղամասերից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին շարասյունն Էր-Ռաշիդին-4 շրջան է հասել, որտեղ զինյալներին այլ տրանսպորտով Իդլիբ են հասցրել: