NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

Նազենի Հովհաննիսյան - հաղորդավարուհի, դերասանուհի 

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Ես դեմ եմ մանկական էվթանազիային։ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին։ 

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Ես դեմ եմ կլոնավորմանը։ Մարդն առանց դրա էլ ստեղծում է իր նմաններին, բայց անում է դա սիրով, ինչպես եւ պատվիրել էր Աստված։ Մենք չափից շատ ենք խրվել անհավատության ու  անաստվածության մեջ։ Պետք է կանգ առնել։

Ես չէի ցանկանա իմ կլոնն ունենալ։ Շուրջն արդեն չափազանց շատ են «կրկնօրինակները», գլուխ կհանենք առանց կլոնների։ Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է, այդպես էլ պետք է մնա։

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին

Ես կցանկանայի դոնոր դառնալ մահից հետո։ Հուսամ, դա կօգնի փրկել ինչ–որ մեկի կյանքը։

Բայց մեր երկրում այդ հարցը պետք է կարգավորվի, անհրաժեշտ են համապատասխան փոփոխություններ եւ գաղտնիություն, հակառակ դեպքում կաճի սպանությունների թիվը, կսկսվի այսպես կոչված օրգանների որս։

Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին

Ես բոլորի պես վախենում եմ մահից։ Բայց ես հավատում եմ հոգու անմահությանը, դա հանգստացնում է։

Երեւի թե ֆիզիկական անմահությունը վախեցնում է ճիշտ այնպես, ինչպես մահը։ Ես կնախընտրեի իմաստություն եւ գեղեցկություն։

Աբորտների մասին

Ցավոք, արգելքով ոչնչի չես հասնի։ Պետք է բարձրացնել ինքնագիտակցությունը, ստեղծել հոգեբանական աջակցության եւ իրավիճակի օբյեկտիվ գնահատման հատուկ կենտրոններ։ Դրա արդյունքում աբորտների թիվը, ես վստահ եմ դրանում, կտրուկ կպակասի։

Մեր երկրում 1990-ական թվականներից հետո ցածր ծնելիություն է նկատվում, այնպես որ վաղուց ժամանակն է մտածել այդ մասին։

Աղքատների եւ ողորմության մասին

Ես ողորմություն եմ տալիս միայն հիվանդներին եւ անօգնականներին, այսինքն՝ նրանց, ովքեր դժվարանում են շարժվել եւ աշխատել։ Չեմ խրախուսում խաբեբայությունն ու անգործությունը։ 

Իսկ հաճախ «աղքատները» ամենաիսկական խաբեբաներ են, որոնք, խաղալով մեր զգացմունքների վրա, փող են վաստակում։ Դա արդեն իր չափերով սարսափեցնող բիզնես է, որում ներգրավում են անգամ երեխաների՝ կոտրելով նրանց ճակատագրերը։ Եվ դրան պետք է վերջ դնել։

Մեկ խորհուրդ երեխային

Սիրի՛ր ծնողներիդ, բայց հավատա ինքդ քեզ։

Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս 

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ

Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել 

Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ

Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք

Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում 

Անձնական կարծիք.Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է

Անձնական կարծիք․Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող

Անձնական կարծիքԷվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում