2017 թվականին Հայաստանը ներդրումային ֆորումներ կանցկացնի ԱՄԷ–ում եւ Ֆրանսիայում։ Այս մասին դեկտեմբերի 28-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Ֆրանսիայում ֆորումը նշանակված է փետրվարի վերջին, իսկ Էմիրություններում՝ մարտի կեսին։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նշենք, որ 2016-ին ՀՀ–ն արդեն 2 նման խոշոր ֆորում էր անցկացրել՝ Հայ–իրանական ֆորումն ու Նյու Յորքում «Հայաստան 2016» ֆորումը։