Սեւ ծովում Տու–154 օդանավի վթարի միայն մեկ զոհի ինքնությունն է պարզվել եւ հուղարկավորվել։ ՌԴ ԶՈւ ավիացիայի անվտանգ թռիչքների ծառայության պետ Սերգեյ Բայնետովը կոչ է արել սպասել բոլոր մնացած զոհերի գենետիկ փորձաքննությանը, հայտնում է Gazeta–ն։

«Մենք արդեն ասել ենք, որ ճանաչվել է եւ հուղարկավորվել մեկ դի։ Մնացած բոլորը, ցավոք սրտի, դեռ գենետիկ փորձաքննություն են անցնում։ Կոչ եմ անում ըմբռնում ցուցաբերել, ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ պետք է համբերությամբ զինվել եւ սպասել փորձաքննության արդյունքներին»,– ասել է նա։