Դամասկոսում ՌԴ դեսպանատունը գնդակոծվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դեկտեմբերի 29-ի երկրորդ կեսին Դամասկոսի այն արվարձանից, որն ահաբեկիչներն են վերահսկում, արձակվել է ական, որն ընկել է Ռուսաստանի դեսպանատան տարածքում՝ հյուպատոսական բաժնի մուտքի մոտ։ Դրա պայթյունը աննշան նյութական վնաս է հասցրել։ Տուժածներ չկան։

Ռուսաստանի դեսպանատան վրա հերթական հարձակումն անթույլատրելի է ու արժանի է վճռական դատապարտման։ ՍԱՀ տարածքում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի ապահովմանն ուղղված ջանքերը խափանելու՝ ծայրահեղականների փորձերը պետք է դադարեցվեն»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։