Անկարայի ոստիկանությունը բռնաբարության մեղադրանքով ձերբակալել է Անկարայի քաղաքային ավտոբուսի վարորդ Իբրահիմ Թ.–ին։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանություն է դիմել ադրբեջանցի մի կին՝ պնդելով, որ քաղաքային ավտոբուսում վարորդի կողմից բռնաբարության է ենթարկվել։ Նա ասել է, թե ավտոբուս նստելու ժամանակ ընդամենը հարցրել է հաջորդ կանգառում իջնելու մասին, սակայն վարորդը բռնաբարել է իրեն։

Ձերբակալված վարորդն էլ պնդել է, թե ադրբեջանցի կինն ասել է, թե սիրում է իրեն ու ցանկացել է կենակցել, իսկ ինքն էլ չի կարողացել մերժել եւ կատարել է ադրբեջանցի կնոջ ցանկությունը։