Հայաստանում ինտերնետային թրաֆիկի փոխանակող ArmIX–ը բանակցում է Ռուսաստանի ինտերնետային ընկերությունների հետ։ Այդ մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ArmIX հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը։

Մասնավորապես քննարկվում է Rambler պորտալի ռեսուրսների քեշավորման հնարավորությունը։ «Նրանց տվյալներով, Հայաստանում իրենց վիդեոռեսուրսների այցելությունների վիճակագրությունը բավականին բարձր է»,- պարզաբանել է Հովսեփյանը։ Հայաստանում ամենապոպուլյար ռուսական կայքերը՝ «Վկոնտակտե»-ն, «Օդնոկլասնիկի»-ն, առանձին պրովայդերներ արդեն քեշավորում են։ «Որպեսզի այդ ռեսուրսներ մուտք գործելն ավելի արագ լինի, դրանք մեզ մոտ կարող ենք քեշավորել նաեւ մենք, եթե դա չհակասի փրովայդերների՝ ArmIX-ի անդամների շահերին»,- հավելել է նա։