ԱՄՆ Սենատի օրենսդրական հանձնաժողովը սկսել է սենատոր Ջեֆ Սեշոնսին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու հարցով լսումները։

Լսումների ամենասկզբում սրահ են մտել մի խումբ ցուցարարներ։ Նրանց մի մասը Ազատության արձանի հագուստով էր՝ ձեռքներին «Վերջ ռասիզմին, կանգնեցրե՛ք Սեշոնսին», «Բարի գալուստ, փախստականնե՛ր» գրությամբ պաստառներ։