Լեհաստանի Բիդգոշ քաղաքից ոչ հեռու՝ Պավլուվեկ գյուղում Հայաստանի 2 քաղաքացու են ձերբակալել: Նրանց անունները չի նշվում: Ըստ տեղական Express Bydgoski պարբերականի՝ նախկինում նույնպես նրանց բռնել են մաքսանենգ ալկոհոլի եւ ծխախոտի պատճառով:

Այս անգամ նրանց բռնել են մաքսային ծառայության աշխատակիցները, տոնական օրերին մանրածախ առեւտրի ստուգումների շրջանակում:

Մոտենալով նախապես թիրախավորած տանը՝ նրանք տեսել են, թե ինչպես է 29 տարեկան տղամարդը հոր հետ ավտոտնակում թեթեւ մարդատար մեքենայից տուփեր դուրս բերում:

Պարզվել է, որ նրանց մոտ 29 հազար տուփ առանց ակցիզի բելառուսական եւ ռուսական ծխախոտ կա՝ ավելի քան 385 հազար զլոտի (93 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ: Իրավախախտներին մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում կամ տուգանք է սպառնում: