Բրիտանիայում 20-ամյա տղամարդը հայտնել է իր հղիության մասին։ Հայդեն Քրոոսը, որը ծնվել է որպես կին, բայց վերջին երեք տարիներին ապրում է որպես տղամարդ, հայտնել է, որ չորս ամսական հղի է ։

Metro-ի փոխանցմամբ, երեխա ունենալու որոշման պատճառով Քրոսը ստիպված է որոշ ժամանակով հետաձգել վերջնականապես տղամարդու կերպարանք ստանալու իր ծրագրերը։ Սակայն ծննդաբերությունից հետո նա պետք է կաթնագեղձի ու ձվարանների հեռացման վիրահատություն անի։ Հիմա Քրոսը իրավաբանորեն տղամարդ է համարվում, նա հորմոնալ դեղամիջոցներ է ընդունում։ Սակայն հղիության ընթացքում նա հրաժարվել է դեղեր ընդունելուց։ Սերմնահեղուկի դոնոր համացանցի միջոցով է գտել։ Ընդ որում նա խոստովանել է, որ հղիությունը «չափից կանացի» զգացողություն է, որը հակասում է իր մարմնի զգացողություններին։