Արաբական Միացյալ Էմիրությունների 5 դիվանագետներ զոհվել են նախօրեին Քանդահարում իրականացված պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄԷ-ի իշխանությունների հայտարարությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի երեք քաղաքներում պայթյուններ են որոտացել: Քաբուլում ահաբեկչության հետեւանքով 38 մարդ է զոհվել: Քանդահարում ռումբը պայթել է նահանգապետի ընդունելության տանը՝ ԱՄԷ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Երկուսն էլ վիրավորվել են: