Ղարաբաղյան հակամարտության գոտում նոր բախումները բացառված չեն: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրանքներ չպետք է ունենա, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ ինչ-որ փոփոխություններ կլինեն: Նա միաժամանակ կարծում է, որ ապրիլյան իրադարձություններից հետո Ադրբեջանը իրեն բավական զուսպ է պահում: «Կա՛մ Ադրբեջանն իրականում ապրիլյան թեժացումից հետո լուրջ եզրակացություններ է կատարել, կա՛մ, պարզապես նոր գործողությունների է պատրաստվում»,- ընդգծեց Մինասյանը՝ հավելելով, թե հասկանալի է, որ ռազմական սպառնալիքները պահպանվում են: «Բայց մենք դա պետք է ընդունենք որպես որոշակի ֆոն: Ադրբեջանական կողմն այն օգտագործում է իմիտացիայի համար»,- ամփոփեց Սերգեյ Մինասյանը: