Ճշգրիտ սպառազինման արտադրության հարցում Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակ են, ի տարբերություն այն գնելու հեռանկարների։ Նման տեսակետ է հայտնել Ալեքսանդր Խրամչիխինը, NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը «գերճշգրիտ սպառազինման առկայության մասին», որը դեռ չի ցուցադրվել։

Այն հարցին, թե հատկապես ինչ տեսակի սպառազինման մասին էր այդքան խորհրդավոր ձեւով արտահայտվում Ալիեւը, քաղաքագետը նշեց, որ որոշակիության բացակայության պայմաններում ենթադրություններ անելը անշնորհակալ զբաղմունք է։ «Սակայն կարելի է հավաստիացնել, որ արտադրության հարցում Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակ են։ Ինչը չի կարելի ասել ճշգրիտ սպառազինում գնելու հնարավորությունների մասին, այդ թվում Իսրայելից»,- նկատեց Ալեքսանդր Խրամչիխինը։ «Առաջ, իրոք, խոսակցություններ կային «Երկաթե գմբեթ» համակարգի գնման մասին, չնայած հասկանալի չէ, թե դա նրանց ինչին է պետք»,- նկատեց փորձագետը։