Բաքվում սեռական փոքրամասնության ներկայացուցիչը ավազակային հարձակման զոհ է դարձել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժած Է․Խ-ն հենց ինքն էր իր տուն հրավիրել չարագործներին։ Նրա խոսքով, հունվարի 10-ին սոցիալական ցանցում ինքը ծանոթացել էր երկու երիտասարդների հետ։ Ընդ որում իր «ծանոթների» անունները , ու առավել եւս նրանց մասին որեւէ այլ տեղեկություն տուժածը չգիտեր, բայց դա նրան չէր խանգարել տղաներին հյուր կանչել իր տուն։ Նոր ծանոթները եկել էին նրա տուն 00։30-ին։ Այստեղ հյուրերը, որոնց անկոչ չես կոչի, հանել են դանակն ու ատրճանակը ու սկսել են սպառնալ հաշվեհարդար տեսնել բնակարանատիրոջ հետ, եթե նա չտա փողերն ու արժեքավոր իրերը։ Այդպես չարագործները խոշոր գումար են թալանել, երկու բջջային հեռախոս ու երեք նոթբուք։ Միանգամից կատարվածից հետո հյուրերը փախուստի են դիմել։