Թուրքական Star պարբերականի լրագրող Էրջան Բայսալը պնդել է, թե Թուրքիան նախատեսում է  Թուրքիա–Հայաստան  եւ Թուրքիա–Իրան սահմանին բետոնե պատ կառուցել։

Թուրք լրագրողն իր հրապարակման մեջ հակասական միտք է նաեւ գրել՝ շեշտելով, թե առաջիկա ամիսներին կարագացվեն Հայաստանի, Վրաստանի ու Իրանի հետ ունեցող մաքսակետերի արդիականացման աշխատանքները։

Էրջան Բայսալը նշել է, թե Սիրիայի հետ սահմանին կառուցվող բետո պատն ավարտելուց հետո աշխատանքներ են սկսվելու բետո պատ կառուցելու Հայաստանի ու Իրանի հետ սահմանին՝ մաքսանենգության դեմն առնելու նպատակով։

Նշվում է, որ դեռեւս 2016–ի մայիսին թուրքական TOKI պետական շինարարական ընկերության, պաշտպանության նախարարության ու ֆինանսների նախարության միջեւ պայմանագիր է ստորագրվել՝ 6 նահանգներում 3 մետր բարձրությամբ բետոնե պատ կառուցելու վերաբերյալ։