Սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպը արդիական է ե՛ւ Վաշինգթոնում, ե՛ւ Մոսկվայում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է American Foreign Policy Council–ի առաջատար մասնագետ Ուեյն Մերին։

Նրա խոսքով՝ անկասկած Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների բարելավման նախապայմաններ կան։ «Քանի որ երկու ազգային առաջնորդներն էլ պատրաստ են հարաբերությունների բարելավման՝ չնայած այն հանգամանքին, որ բախվում են լուրջ դժվարությունների իրենց կառավարություններին նախապատրաստելու հարցում»,– ասաց Մերին։

Հարցին, թե կարելի է արդյոք ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ աճող հակամարտությունը նոր սառը պատերազմ համարել, վերլուծաբանը պատասխանեց. «Ոչ, քանի որ սառը պատերազմի պայմաններն այլեւս չկան։ Սակայն այդ շրջանի մտածելակերպը, ցավոք, արդիական է երկու մայրաքաղաքներում էլ»։

Ինչ վերաբերում է նրան, թե կարող են արդյոք 2 գերտերությունները համաձայնեցրել են Ուկրաինայի հարցով իրենց դիրքորոշումը, Ուեյն Մերին դրական է գնահատում այդ հնարավորությունը. «Դա կարող է տեղի ունենալ ոչ թե «մեծ գործարքի» ձեւով, բայց նրանք կարող են չեզոքացնել Ուկրաինան՝ որպես մարտադաշտի պրոքսի»։