Ճապոնիայում Տոկիոյի մի խումբ բնակիչներ սուզվել են սառույցով լոգանք են ընդունել՝ հարգանքի տուրք մատուցելով հին ավանդույթին։ Սպիտակ հագած տղամարդիկ եւ կանայք լողացել են սառույցով լեցուն ավազանում՝ կատարելով հոգու մաքրման վաղեմի ծիսակարգը, փոխանցում է The Mirror–ը։

Արարողությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 100 մարդ։

Սովորաբար ծիսակարգն ընթանում է տաճարի ներսում, սակայն այս տարի նորոգման պատճառով այն կազմակերպել էին մոտակա այգում։