Սմարթֆոնների համար AnTuTu-ի սինթետիկ թեստ մշակողները հրապարակել են 2016 թվականի ամենահզոր սմարթֆոնների թոփ ցուցակը, փոխանցում է Lenta-ն: 

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է iPhone 7 Plus-ը՝ 181 հազար միավոր արդյունքով: Հաջորդում է iPhone 7-ի սովորական տարբերակը (172 հազար միավոր), որը տարբերվում է միայն օպերատիվ հիշողության ավելի փոքր ծավալով: Ամենարտադրողական սարքերի եռյակը եզրափակում է չինական «ֆլագմաններին սպանող» OnePlus 3T-ն՝ 163 հազար միավորով:

10 լավագույն սմարթֆոների ցուցակում են հայտնվել LeEco Le Pro3-ը, Moto Z-ը, OnePlus3-ը, Xiaomi Mi 5s-ը եւ Mi 5s Plus-ը, Asus Zenfone 3-ը, ինչպես նաեւ ZTE AXON 7-ը:

Դրանից բացի, կազմվել է նաեւ Android եւ iOS օպերացիոն համակարգերի առանձին թոփ ցուցակ: Ամենաարտադրողական Android-սմարթֆոնն է OnePlus 3T-ն, իսկ iOS հիմքով գաջեթների թվում առաջին տեղում է 12,9-դյույմանոց iPad Pro-ն:

AnTuTu-ն գնահատում է այնպիսի պարամետրորը, ինչպիսին են պրոցեսորի հզորությունը, օպերատիվ հիշողության, գրաֆիկական համակարգի արագությունը եւ կուտակիչի աշխատանքի արագությունը: