Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչն այսօր՝ հունվարի 11-ին, ալկոհոլը չարաշահելու հետեւանքով կորցրել է գիտակցությունը: NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները պատմեցին, որ տղամարդը մենակ է բնակվում եւ հաճախ ալկոհոլ օգտագործում: Հարեւանների ահազանգով դեպքի վայր ժամանած «Շտապօգնության» բժշկուհին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ միջին տարիքի տղամարդը չարաշահել է ալկոհոլը, որի հետեւանքով այժմ անգիտակից վիճակում է. «Բնակարանում նրան անգիտակից, սառած վիճակում ենք հայտնաբերել: Այս պահին նրան տեղափոխում ենք հիվանդանոց»:

Նշենք, որ դեպքի վայր էին ժամանել նաեւ ԱԻՆ աշխատակիցները: