Իտալացի ռեժիսոր Սիմոնե Սպադան պատրաստվում է նկարահանել Hotel Gagarin ֆիլմը , որի գործողությունները ծավալվելու են Հայաստանում։

Իտալական լրատվական Ansa գործակալության փոխանցմամբ՝ ֆիլմի նկարահանումները սկսվել են դեկտեմբերին Հռոմում, իսկ այսօր՝ հունվարի 11-ին, կշարունակվեն Հայաստանում։ Մինչեւ փետրվարի 15-ը նկարահանումներ են ծրագրված Երեւանում ու Սեւանում։

Ըստ ֆիլմի սյուժեի՝ 5 իտալացիներից կազմված նկարահանման խմբին ուղարկում են Հայաստան՝ ֆիլմ նկարահանելու։ Բայց հենց նրանք ժամանում են՝ պատերազմ է սկսվում։ Ինքնակոչ պրոդյուսերը լքում է նրանց ու անհետանում՝ իր հետ տանելով փողերը։

Անտառների ու ձյան մեջ՝ «Գագարին» հյուրանոցում ճակատագրի քմահաճույքին լքված իտալացիները անսպասելի ուրախություն են ձեռք բերում, որը նրանք երբեք չեն մոռանա։