ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու գրանցելու մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ զրույցւոմ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Երբ կլինեն ցուցակներ, երբ ԿԸՀ-ն կիրականացնի գրանցումներ, դրանից հետո նոր ճիշտ կլինի խոսել որեւէ թեկնածուի գրացման մասին: Այժմ ժամանակավրեպ է տարբեր տեսակետների կամ փաստերի վրա որոշակի դատողություններ անելը: Օրենքը շատ հստակ ասում է՝ ով կարող է ընտրվել պատգամավոր. պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող անձը: Կոնկրետ յուրաքանչյուր անձի հետ կապված խնդիրների համար Ընտրական օրենսգիրքը նախատեսում է եւ ժամկետ, եւ քննարկում: Այսինքն, երբ առաջադրման փաստաթղթեր են ներկայացվում, տրվում է ժամանակահատված մինչեւ կուսակցությունների ընտրական ցուցակների գրացումն իրականացնելը»,-ասել է նա: