Հայաստանում խաղողի տնկիներով ավելի շատ տնկարաններ է պետք բացել, ֆիլոքսերայի (որդալվիճ) դեմ պայքարի համար։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար, փորձագետ Գառնիկ Պետրոսյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի օրենսդրությունը, մասնավորապես «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքը արգելում է Արարատյան դաշտավայրում տնկել ֆիլոքսերայի հանդեպ կայուն տնկիներ (որպեսզի դրանց վրա մնացած ֆիլոքսերայի բները չտարածվեն)։ Բայց հիմա հիվանդությունը տարածվել է նաեւ այստեղ, չնայած ավանդաբար այստեղ այն չի եղել։ «Դրա համար էլ պետք է ներմուծել ոչ թե տնկիներ, այլ պատվաստներ։ Քանի որ դրանք հողի հետ չեն շփվել, վնասազերծման ժամանակ վարակվելու հավանականությունը նվազագույն է»,- նկատել է Պողոսյանը։

Եվ այսպես ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ծրագրով հանրապետություն են ներկրելու տարբեր տեսակների մոտ 12 հազար պատվաստներ։ Հետո դրանք փորձարկելու են մեկուսացած պայմաններում, որպեսզի բացառեն վարակումը ու հարմարեցնեն տեղի պայմաններին։ «Աշխատանքը շատ կարեւ որ է, բայց դա քիչ է։ Ժամանակին մենք գործընկերների հետ պատրաստել ենք խաղողագործության զարգացման նախագիծը ֆիլոքսերայի պայմաններում։ Բայց այդ նախագիծը չէին ընդունել։ Հիմքերը հիմա են դրվում, բայց ծավալները պետք է ընդլայնել։ Պետությունը պետք է մտածի այդ մասին»,- հավելել էր փորձագետը։